Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արամ Սարգսյան. Հուսանք՝ հաջորդ բյուջեի աճը պայմանավորված կլինի ոչ թե ՌԴ տնտեսության աճի, այլ ՀՀ-ում հրաշալի միջավայրի ստեղծած ներդրումների շնորհիվ

Արամ Սարգսյան. Հուսանք՝ հաջորդ բյուջեի աճը պայմանավորված կլինի ոչ թե ՌԴ տնտեսության աճի, այլ ՀՀ-ում հրաշալի միջավայրի ստեղծած ներդրումների շնորհիվ
13.06.2018 | 22:42

ՀՀ 2017-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, թե անհարմար վիճակ է ստեղծվել, քանի որ բյուջեի կատարողականը ներկայացնում է նոր կառավարությունը, որը գրեթե կապ չունի այս բյուջեի կատարման հետ: Նա ասաց, թե այս պատճառով իր խոսքը և ցանկությունն ուղղում է ապագայի կառավարությանը՝ հույս ունենալով, որ կլինի հենց այս գործող կառավարությունը:


Արամ Սարգսյանը նշեց, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարցրեց, որ բյուջեի 7,5 % աճի դրդապատճառը որն է եղել և պատասխանեցին, որ հիմնականում պայմանավորված է ՌԴ-ի տնտեսության աճով՝ որպես մեր բարեկամ երկիր և նաև պղնձի գների շեշտակի աճով: «ՈՒզում եմ, որ հաջորդ անգամ, երբ բյուջեի աճը ներկայացնեք, գոնե 3 %, ոչ թե պղնձի գների աճի հիման վրա լինի, պղնձի կոնցենտրատի վաճառքի աճի հիման վրա լինի, այլ որ ասեք՝ ներդրումների համար հրաշալի միջավայր ենք ստեղծել, և այսքան միլիարդի ներդրում է եղել՝ ժողովրդավարական ալիքի, ազատ տնտեսական դաշտի հիման վրա, աճը լինի ջրային ռեսուրսների կառավարման և այդ ռեսուրների վաճառքի հիման վրա»,- ասաց նա: Արամ Սարգսյանը, դիմելով ԱԺ-ում ներկա նոր կառավարության անդամներին, նշեց, թե ցանկանում է, որ նրանց բյուջեն ու կատարողականը ունենան ծրագրային նորարարական ուղղություններ, որոնք երկրում աշխատատեղեր կբացեն, նոր մուտքեր կապահովեն բյուջե: «Ցանկանում եմ, որ այդ մուտքերը կախված լինեն ՀՀ-ից և ՀՀ քաղաքացուց, իհարկե նաև միջազգային ազդեցությունն էլ, տա Աստված, որ բարենպաստ լինի»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ